ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի այն դեպքում, եթե այդ երկրի զինված ուժերը կրակ բացեն Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտուց հեռացող քրդերի ջոկատների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 25-ին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր Էջում:
«Թուրքիան լիովին հասկանում Է, որ չպետք Է կրակել այն տարածքից հեռացող քրդերի վրա, որը կոչվելու Է անվտանգության գոտի: Չկա անհրաժեշտություն կրկնելու, որ խախտումների դեպքում կկիրառվեն ընդգրկուն պատժամիջոցներ»,-գրել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: