Պաշտոնական

Կառավարությունում քննարկվել է ԱԻՆ հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսված հատկացումների հայտը

2 րոպեի ընթերցում

Կառավարությունում քննարկվել է ԱԻՆ հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսված հատկացումների հայտը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է պետական գերատեսչությունների՝ 2020 թ. բյուջետային հատկացումների հայտերի քննարկումը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել է Արտակարգ իրավիճակների նախարարության հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսված հատկացումների հայտը։

Նախարարության առաջնահերթությունների, գերակա խնդիրների, դրանց կատարմանն ուղղված միջոցառումների, կառուցվածքային բարեփոխումների համատեքստում անդրադարձ է եղել ըստ ոլորտների 2020 թ. նախատեսված անելիքներին։ Մասնավորապես, քննարկվել են արտադրական վտանգավոր օբյեկտների գործունեության վերահսկողության, աղետների ռիսկի կառավարման, տեխնիկական անվտանգության և հագեցվածության ապահովման և մի շարք այլ ուղղություններով աշխատանքները, արծարծվել են նախարարության համակարգում գործող առանձնացված ստորաբաժանումների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։

Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է՝ գերատեսչություններին պետական բյուջեից տրվող հատկացումները պետք է ծախսվեն նպատակային, և ծախսերը պետք է առավելագույնս հիմնավորված լինեն։ Այս համատեքստում կառավարության ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել, ինչպես նաև հանձնարարել հետևողական լինել կառուցվածքային բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում