Պաշտոնական

Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Չինաստանում

1 րոպեի ընթերցում

Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Չինաստանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 19-ից 23-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում էր գտնվում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի գլխավորած պատվիրակությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Պատվիրակությունը Պեկինում հանդիպել է չինական «Citic» ընկերության փոխտնօրենի և ընկերության այլ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՉԺՀ-ում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը: Քննարկվել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում նոր տեխնոլոգիայով պղնձաձուլարան կառուցելու հնարավորությունը (տեխնոլոգիան գրեթե ամբողջությամբ չեզոքացնում է արտանետումները):

Չինական կողմը հետաքրքրվածություն է հայտնել նախագծով և պատրաստակամություն արտահայտել քննարկելու հետագա մանրամասները: Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ մոտ ապագայում չինական ընկերության պատվիրակությունը կայցելի Երևան, ուր բանակցությունները կշարունակվեն:

Այցի շրջանակներում հայկական պատվիրակության անդամները, ովքեր նաև «Շանսի֊Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի անդամներ են, Դատուն քաղաքում մասնակցել են խորհրդի տարեկան նիստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում