Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը տոնում է 80-ամյակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը հոկտեմբերի 24-ին նշում է հիմնադրման 80-ամյակը: Դպրոցի հոբելյանին նվիրված համերգը տեղի է ունենալու Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը նշեց, որ համերգը լինելու է Չայկովսկու անվան դպրոցի նվագախմբի և Ժնևի կոնսերվատորիայի նվագախմբի համատեղ կատարմամբ:

«Մենք արդեն 2 տարի է, ինչ համագործակցում ենք նրանց հետ: 2018 թվականին երկու երկրի ԱԺ նախագահների հովանու ներքո մեծ միջոցառումների շարք կար Ժնևում, և մեզ հրավիրել էին տեղի կոնսերվատորիա, որի տնօրենը մեր հայրենակիցն է՝ Եվա Հարությունյանը, ով նաև Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտ է: Այդ ժամանակ շատ հետաքրքիր ծրագիր էր կազմվել, տարբեր համերգներ եղան, որի ժամանակ ելույթ ունեցան և՛ մեր ու Ժնևի կոնսերվատորիայի սաները, և՛ Եվա Հարությունյանն ու ես: Այս տարի նրանք փոխադարձ այցով եկել են Հայաստան, որը համընկել է մեր դպրոցի 80-ամյա հոբելյանի հետ»,- ասաց Կոստանդյանը և հավելեց, որ համերգը լինելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Նրա խոսքով՝ նախարարությունը մշտապես աջակցել և կարևորել է նմանատիպ միջոցառումները և եղել է դպրոցի կողքին:

Ժնևի կոնսերվատորիայից Հայաստան է ժամանել 14 սան, տնօրենը և 3 պրոֆեսոր:

«Համերգային ծրագրի շրջանակում լինելու է նաև մեր դպրոցի և Ժնևի կոնսերվատորիայի երգչախմբերի ելույթ: Համերգի մի մասի դիրիժորը Ժնևից ժամանած Խուան Դավիդ Մոլանոն է, իսկ մյուս մասինը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը: Համերգի այլ երաժշտական հատվածները ղեկավարելու են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Սարինե Ավթանդիլյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազ բենդի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը»,- շեշտեց դպրոցի տնօրենը:

Կոստանդյանի խոսքով՝ Ժնևի կոնսերվատորիայից ժամանած հյուրերն այցելելու են Հայաստանի տարբեր պատմամշակութային հուշարձաններ և թանգարաններ: Հոկտեմբերի 25-ին լինելու են Գառնիում և Գեղարդում:

«Հոկտեմբերի 23-ին մեր դպրոցի բակում տնկել ենք նաև եղևնի՝ Ժնևի կոնսերվատորիայի ղեկավարության հետ համատեղ: Սա արդեն երրորդ եղևնին է, առաջինը տնկել ենք լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու հետ, երկրորդը՝ Վալանսի Ռոման ագլոմերացիայի կոնսերվատորիայի և Վալանսի քաղաքապետի հետ»,- շեշտեց Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենը և ընդգծեց, որ եղևնիները մնայուն արժեքներ են և քաղաքն ավելի կանաչապատ են դարձնում:

Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցը հիմնադրվել է1938թվականին,Երևանի պետական կոնսերվատորիայինկից՝ շնորհալի երեխաների խմբի բազայի վրա։

Պատրաստեց՝ Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ