Հասարակական

Հ. Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

1 րոպեի ընթերցում

Հ. Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՄՊՐԵՍ: «911» ծառայություն հոկտեմբերի 23-ին, ժամը 23:01-ին ահազանգ է ստացվել, որԵրևանի Հ. Քոչարի և Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Combo»մակնիշի (վարորդ՝ Անդրեաս Ս., ծնված 1995 թ.) և «Nissan Teana մակնիշի (վարորդ` Զավեն Գ., ծնված 1994 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Teana»մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Էլիզաբեթ Գ., ծնված 2015 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր»ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում