Ադրբեջանի իշխանություններին անընդհատ կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ. վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելուց անմիջապես հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը: Այդ մասին ԱԺ-կառավարությունում հարցուպատասխան ժամանակ ասաց վարչապետը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին հարցին։

«Հարցն այն համատեքստում եմ բարձրացնում, որ ՀԱՊԿ անդամ երկիրը զենք է մատակարարում ոչ անդամ երկրին, որը կոնֆլիկտ ունի մեկ այլ անդամ երկրի հետ։ Նոյեմբերի 4-5-ին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը։ Մեկ-երկու անգամ ես նաև այս դահլիճում հարց եմ բարձրացրել, որ միգուցե ինչ-որ ձևաչափով մենք առաջարկենք, որ սահմանափակում լինի ստրատեգիական հարձակվողական զենքի մասով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Մելքումյանը՝ ավելացնելով, որ պետք է համակարգված քայլերով գնալ այդ ուղղությամբ։ «Գործադիրը և օրենսդիրը պետք է կարողանան համակարգել իրենց գործունեությունը»,- ասաց Մելքումյանը։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո ՀԱՊԿ շրջանակներում այդ հարցը բարձրացրել է։

«Մենք կարող ենք ասել, որ այս հարցում ունենք համազգային կոնսենսուս, որովհետև մեր շեշտադրումները չեն տարբերվում։ Կոորդինացիան արվում է, եթե անհրաժեշտություն լինի, ավելի ակտիվ կարվի։ Բայց նույնիսկ առանց կոորդինացիայի, մեր դիրքորոշումներն այս հարցում նույնն են»,- ասաց կառավարության ղեկավարը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հռետորաբանությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի կարծում, որ տեսանելի ժամանակահատվածում Ադրբեջանի հռետորաբանությունը շոշափելի փոփոխություններ կրել է, առնվազն վերջին 13 տարում այդ հռետորաբանությունը նույն դիրքի վրա է։ «Եվ դա հիմնական խնդիրն է։ Մենք անընդհատ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում գալ կառուցողական դաշտ»,- հավելեց նա։

Հայերեն العربية English Русский

Նարեկ Կարապետյանը Շաքիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քննադատել է պատասխանատու մարմինների գործունեությունը

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների

Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին

Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների

ՀՀ ԱԺ նախագահը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը որակել է հանցագործություն

Հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցումը հրապարակելու համար Կիևը ներողություն է խնդրել Սեուլից, սակայն այն բավարար չէ. ԱԳՆ

Ազատանի սաների գոբելեն աշխատանքները ներկայացվել են Շիրակի մարզպետարանում

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ-ՄԹ բիզնես համաժողով 2026»-ին

ՀՀ ՄԻՊ-ի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն

Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը