Խորհրդարանը քննարկում է Սևանա լճից ավել ջրառը բացառելու մասին օրինագիծ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն առաջարկում է Սևան լճից՝ տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավել ջրառի հնարավորությունը բացառել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարապետյանը «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ հոկտեմբերի 23-ի նիստում:

«Հիմա համալիր ծրագրերը հաստատելու մասին օրենքով սահմանված է լճից 170 մլն խոր. մետր առավելագույն ջրառ: Սակայն 2012-ին Սևանա լճի մասին օրենքում փոփոխությունից հետո ամեն տարի գրեթե կառավարությունը դիմել է ԱԺ-ին՝ ավել ջրառ իրականացնելու առաջարկով, և օրենքով նախատեսվել է ավել ջրառ, մինչև 350 մլն խոր. մետր ջուր է վերցվել: Մենք առաջարկում ենք, որ 170 մլն խոր մետրը լինի վերին սահման, դրանից ավել ջրառ նաև կառավարության կողմից ջրառ կատարելու առաջարկ չներկայացվի ԱԺ-ին՝ հատկապես, եթե հավանականություն կա, որ կունենանք բացասական հաշվեկշիռ նախորդ տարվա հետ համեմատած»,-ասաց Կարապետյանը:

Նա նշեց՝ չեն կարող Սևանա լիճը դիտարկել միայն որպես ջրի պաշար, որտեղից նեղության դեպքում հնարավորություն ունեն ավել ջրառ իրականացնելու: Նա հիշեց՝լճից նորմալ ջրառը 50-60 մլն խոր. մետր է: Պատգամավորը շեշտեց՝ կառավարությունը պետք է հստակ իմանա չափը 170 մլն խոր մետր է և վերջ՝ անկախ նրանից, թե գյուղատնտեսության համար տարին բարենպաստ է , թե ոչ:

Կարապետյանը նաև նկատեց, որ այս տարի անկախ դիտվող ջրիմուռների և բակտերիաների քանակից, Սևանա լիճը մոտ 5 սմ-ով ավելի բարձր է, քան անցյալ տարվա նույն ժամանակում:

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին