Հասարակական

Հայկ Մարությանը շնորհավորել է «Էրեբունի Երևան»-ի 2801-ամյակի առիթով

3 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը շնորհավորել է «Էրեբունի Երևան»-ի 2801-ամյակի առիթով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է «Էրեբունի Երևան»-ի 2801-ամյակի առիթով: «Արմենպրես»-ը ներկայացնում է Երևանի քաղաքապետի ուղերձը.

«Սիրելի երեւանցիներ, այսօր ուզում եմ հերթական անգամ սիրո խոստովանություն անել մեր քաղաքին: Եվ քանի որ քաղաքը՝ առաջին հերթին իր բնակիչներն են, ուզում եմ խոսել հենց երեւանցիների մասին:

Մեզանում կա այն կեսկատակ-կեսլուրջ բանավեճը, թե ով է իսկական երեւանցին: Մեկն ասում է, թե երեւանցի է նա, ով ծնվել է քաղաքում, նա, ում ծնողները կամ պապերն են ծնվել այստեղ, կամ նա, ով կիսով չափ կամ մեկ քառորդով է երեւանցի եւ այլն: Իմ սերնդի մարդիկ ասում են, թե երեւանցի չի կարող համարվել նա, ով պատանի տարիքում Ձորում չի լողացել կամ չի կերել Բոքսի թաղի կրպակի 11 կոպեկանոց պաղպաղակը, կամ՝ Երրորդ մասի «Սեւան» կինոթատրոնում հնդկական կինո չի նայել եւ այլն: Մի քիչ ավելի երիտասարդ սերնդի համար երեւանցի լինելու «վկայականը» քաղաքի վերջին տրամվայից կախված երթեւեկելու մասին հիշողությունն է կամ «Կրծած կուկուրուզի» ֆոնին ունեցած լուսանկարը: Նոր սերնդի երեւանցիները, թերեւս, ավելի պրագմատիկ են. երեւանյան «մկրտության ծեսը» նրանց համար քաղաքացիական պայքարին մասնակցությունն է ու սեփական իրավունքներին տեր կանգնելու անհրաժեշտության գիտակցությունը:

Բայց ի վերջո, ո՞վ է իսկական երեւանցին: Իրականում, ամեն ինչ շատ պարզ է՝ երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման:

Եվ ես ուզում եմ տոնական այս օրը ողջունել ու շնորհավորել բոլոր երեւանցիներին՝ անկախ նրանից, ծնվել են նրանք այստեղ, թե վերջերս են տեղափոխվել Երեւան: Ուզում եմ հա՛տկապես ողջունել Երեւան եկած մեր սփյուռքահայ եղբայրներին ու խնդրել նրանց՝ հնարավորինս հաճախ ու երկար ուրախացնել մեզ իրենց ներկայությամբ: Ողջունում եմ նաեւ Երեւանում գտնվող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, արտասահմանյան կազմակերպությունների աշխատակիցներին, անգամ մի քանի օրով որպես զբոսաշրջիկ եկած մեր հյուրերին:

Որովհետեւ ես վստահ եմ՝ ով մի քանի օր ապրել է Երեւանում, նույնիսկ մի քանի ժամով վայելել է Երեւանի արեւը, ընդմիշտ պահելու է Երեւանն իր սրտում, հետեւաբար՝ դառնալու է մեր ընկերն ու բարեկամը:

Շնորհավո՜ր, երեւանցիներ, շնորհավո՛ր մեր հավերժական քաղաքի տոնը»:

Էրեբունիում հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի

Երևան

Էրեբունիում հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի

Արաբկիրի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ. կան ձերբակալվածներ

Իրավունք

Արաբկիրի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ. կան ձերբակալվածներ

Ոստիկանությունը հերքում է ՀՀ վարչապետի ավտոշարասյան մասնակցությամբ միջադեպի մասին լուրերը

Երևան

Ոստիկանությունը հերքում է ՀՀ վարչապետի ավտոշարասյան մասնակցությամբ միջադեպի մասին լուրերը

Լուսանկարների շնորհիվ տեսնում ենք Հայաստանի պատմությունը. ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն այցելեց «Արմենպրես»-ի ցուցահանդես

Երևան

Լուսանկարների շնորհիվ տեսնում ենք Հայաստանի պատմությունը. ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն այցելեց «Արմենպրես»-ի ցուցահանդես

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երևան

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց կատարված խուլիգանության դեպքի վարույթով ևս երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց կատարված խուլիգանության դեպքի վարույթով ևս երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը

Մշակույթ

Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևան

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը պետք է իրականացվի սահմանված ժամկետներում․ Ավինյան

Երևան

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը պետք է իրականացվի սահմանված ժամկետներում․ Ավինյան

Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Բուդապեշտ-Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը

Եվրոպա

Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Բուդապեշտ-Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում