Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Արմպրոդէքսպո 2019» 18-րդ միջազգային ցուցահանդեսի բացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 18-ին մեկնարկած «Արմպրոդէքսպո 2019» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, իր ողջույնի խոսքում Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ցուցահանդեսի անցկացումը կարևոր հարթակ է նոր համագործակցությունների ձևավորման և երկարաժամկետ զարգացման համար։ Նրա խոսքով՝ նման միջոցառումներն են, որ երկխոսելու հնարավորություն են ստեղծում։ Նախարարը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը կծառայի նպատակին, կունենա շարունակական բնույթ և կստեղծի զարգացման նոր հիմքեր։

Տիգրան Խաչատրյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել ընկերությունների արտադրատեսակներին և գործունեությանը, զրուցել մասնակիցների հետ ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների մասին։

Եռօրյա ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։ Ցուցահանդեսի հիմնական նպատակներն են Հայաստանի տնտեսական ներուժի ցուցադրումը, օտարերկրյա ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսություն, ինչպես նաև նոր գործընկերների և իրացման նոր շուկաների որոնումը։

Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան հարյուր կազմակերպություններ, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքը՝ ոգելից խմիչք, բնական հյութեր, հանքային ջուր, մսամթերք և կաթնամթերք, յուղ և ձեթ, սառեցված կիսաֆաբրիկատներ, պահածոյացված միրգ և բանջարեղեն, հրուշակեղեն, սուրճ, թեյ, նպարեղեն, սննդարդյունաբերության սարքավորումներ, փաթեթավորման նյութեր և այլն։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան