Ինովացիա

Պատմության մեջ առաջին անգամ երկու կանայք բաց տիեզերք են դուրս եկել Միջազգային տիեզերակայանից

1 րոպեի ընթերցում

Պատմության մեջ առաջին անգամ երկու կանայք բաց տիեզերք են դուրս եկել Միջազգային տիեզերակայանից

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմության մեջ առաջին անգամ երկու կանայք հոկտեմբերի 18-ին միաժամանակ բաց տիեզերք են դուրս եկել Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ): Ինչպես հայտնել Է ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA), խոսքը վերաբերում Է ամերիկացի աստղանավորդուհիներ Քրիստինա Քուկին եւ Ջեսիկա Մեիրին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դուրս գալու ընթացքում, որն սկսվել Է Երեւանի ժամանակով 15:38-ին, ամերիկացի աստղանավորդները պետք Է փոխարինեն կայանի՝ շարքից դուրս եկած արտաքին Էներգաբլոկը: Սպասվում Է, որ ՄՏԿ-ից դուրս նրանց գտնվելը կտեւի առնվազն 6,5 ժամ:

NASA-ում նշել են, որ ներկայիս առաքելության հաշվառմամբ կանայք ողջ պատմության ընթացքում 14 անգամ են դուրս եկել բաց տիեզերք: Նրանցից առաջինը դա արել Է խորհրդային տիեզերագնաց Սվետլանա Սավիցկայան 1984 թվականին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում