Քաղաքականություն

ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է կուսակցությունների գրանցման համար դնել 500 անդամի պահանջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վերապահումներ ունի կուսակցությունների ձևավորման գործող կարգի վերաբերյալ: Նա մասնավորապես առաջարկում է, որ կուսակցության գրանցման համար 800 անդամի փոխարեն դրվի 500 անդամի և 50 հիմնադիր անդամի պահանջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումներին:

«Գործող օրենքով կուսակցությունների գրանցման համար պահանջվում է, որ կուսակցությունն ունենա 800 անդամ: Ես առաջարկել եմ, որ 50 հիմնադիր անդամով և 500 անդամով հնարավոր լինի գրանցել կուսակցությունը: Կարծում եմ, որ կարելի է այդ թվերն ավելի իջեցնել»,-ասաց Բագրատյանը:

Պատգամավորի կարծիքով՝ եթե քաղաքական ուժը չի մասնակցում երկու համապետական ընտրության, ապա առնվազն նորից պետք է գրանցի կուսակցությունը: Պատգամավորը մտավախություն հայտնեց նաև ԼՀԿ-ի՝ կուսակցություններին պետական աջակցություն տրամադրելու առաջարկի վերաբերյալ: Բագրատյանը կարծում է, որ կլինեն քաղաքական ուժեր, որոնք շատ կֆինանսավորվեն: Նա նաև նկատեց, որ կան կուսակցություններ, որոնք խորհրդարանում չեն, բայց ունեն հզոր գաղափարներ, և ֆինանսական դրության պատճառով կարող են մրցունակությունը կորցնել:

Պատգամավորը նաև դիտարկում արեց կուսակցությունների ձևավորման ընթացքի վերաբերյալ: «Քաղաքական միավորը պետք է ստեղծել գաղափարի շուրջ: Ոչ թե պետք է ստեղծել կուսակցություն, հետո գաղափարներ տալ, այլ հակառակը՝ գաղափարի շուրջ պետք է հավաքվեն մարդիկ, որոնք կգեներացնեն դրանք»,-ասաց նա:

Հայերեն

Գրենլանդիայում ԱՄՆ պատվիրակության այցն անվանել են անհարգալից վերաբերմունք կղզու բնակիչների նկատմամբ

«Թատերական շաբաթ»-ին այս տարի ավելի շատ թատրոններ են մասնակցում․ պատասխանատուները հորդորում են ակտիվ լինել

ԱԳ փոխնախարարը քննարկելի է համարում ԵՄ դիտորդների նոր մանդատի հարցը՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում

Մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացը

Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունների, սակայն Ադրբեջանից արձագանք դեռ չկա․ փոխարտգործնախարար

ՊԵԿ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում կատարվել են փոփոխություններ

Հայ երկրպագուների նկատմամբ անհարգալից պահվածքի պատճառով վրացի ֆուտբոլասերները կարող են որակազրկվել

Էր Ռիադում ընթանում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները

Տանը պահվող բեզոարյան այծն առգրավվել է․ ԲԸՏՄ

Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը