Կայացավ «Տղաների նախընտրությունն ու աղջիկների թերարժևորումը Հայաստանում և եկեղեցին» համաժողովը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգ Զ Չորեքչյան դահլիճում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ) և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Տղաների նախընտրությունն ու աղջիկների թերարժևորումը Հայաստանում և եկեղեցին» համաժողովը: Միջոցառումն իրականացվել է Եվրամիության ֆինանսավորմամբ՝ «Տղաների նախընտրության և աղջիկների թերարժևորման կանխարգելմանը ուղղված գլոբալ ծրագրի» շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կլոր սեղան հիմնադրամից, մասնակիցներին ողջունեցին Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը:

Եզնիկ սրբազանը նշեց, որ արդի աշխարհում նման խնդիրների բարձրաձայնումը կարևոր է, որպեսզի դեմոգրաֆիական լուրջ խնդիրների առաջ չկանգնենք: Նրա խոսքով՝ աղջիկ և տղա երեխաների միջև նախապատվությունը տարբեր վայրերում քննարկելիս ինքը միշտ հարցադրում է անում, թե տղաների՝ ավելի շատ ծնվելու դեպքում ո՞վ պետք է լույս աշխարհ բերի նոր սերունդներ:

Կարեն Նազարյանի խոսքով՝ Կլոր սեղան հիմնադրամը մշտապես ընտանիքի բարեկեցության, ընտանիքում բռնության կանխարգելման և բարգավաճմանն ուղղված ծրագրեր իրականացնում է մարզերում: Իսկ այդ հարցում Կլոր սեղանի ծրագրերի հիմնական իրականացնողերը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներն են: Նրանք են համայնքներում իրականացնում քարոզչություն, հանդիպում ընտանիքների հետ և նրանց հետ տանում համապատասխան աշխատանքը:

Ծովինար Հարությունյանը շեշտեց Կլոր սեղան հիմնադրամի հետ ընտանիքի բարեկեցությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր իրականացնելու փորձի մասին: Նրա խոսքով՝ բազմաթիվ մարտահրավերներով լեցուն աշխարհում հույժ կարևոր է այդ հարցը բարձրացնելը և հասարակության մեջ կարծրատիպերի հաղթահարումը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի գենդերային ծրագրի վերլուծաբան Լուսինե Սարգսյանը ներկայացրեց զեկույց կանանս և տղամարդկանց հավասարության վերաբերյալ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Նարինե Բեգլարյանը խոսեց «Տղաների նախընտրությունը և սեռով պայմանավորված խտրական ընտրությունը Հայաստանում. պատճառները և ներկա իրավիճակը» թեմայով:

Համաժողովի երկրորդ հատվածում Գևորգյան աստվածաբանական ճեմարանի դասախոս Մարիաննա Ապրեսյանը զեկուցեց «Մշակութային ընկալումների ազդեցությունը տղայի նախընտրության երևույթի վրա Հայաստանում» թեմայի մասին: Համաժողովի ավարտին խնդրո առարկան քննարկեցին մասնակից հոգևորականները և զեկուցողները:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում