Պաշտոնական

Տեղի է ունեցել խորհրդակցություն Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել խորհրդակցություն Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18/ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ հոկտեմբերի 17-ին կայացել է խորհրդակցություն Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, խորհրդակցության ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներկայացվել է Ծրագրի իրականացման ընթացքը:

Քննարկվել են Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

Մտքերի փոխանակության արդյունքում փոխվարչապետի կողմից հանձնարարություն է տրվել գերատեսչությունների ղեկավարներին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել առաջարկներ քննարկված նախագծերը համալրելու և ամբողջական զբոսաշրջային արդյունք ձևավորելու նպատակով, ինչպես նաև նոր նախագծեր՝ համատեղ քննարկելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում