Տնտեսություն

Կառավարությունը հավանություն տվեց ԶՖԳ-ից 10 մլն եվրո ներգրավելու համաձայնագրի ստորագրմանը

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը հավանություն տվեց ԶՖԳ-ից 10 մլն եվրո ներգրավելու համաձայնագրի ստորագրմանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև կստորագրվի 10 մլն եվրոյի չափով ֆինանսավորման համաձայնագիր: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, կառավարությունը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրման որոշման նախագծին:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով արդի ոռոգման զարգացումը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի կոնսոլիդացիայի, խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները: «Այն ուղղված է դեպի Արարատի և Արմավիրի մարզեր, որոնք, ունենալով շուրջ 500,000 բնակչություն և 65 տոկոս ոռոգելի հողատարածք, հնարավորություն ունեն Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացման համար նշանակալի լծակներ բերելու»,- ասաց նախարարը:

Ծրագիրը բաղկացած է 4,4 մլն եվրո կազմող՝ Տեխնիկական աջակցության բաղադրիչից և 5,6 մլն եվրո կազմող՝ ներդրումային դրամաշնորհի բաղադրիչից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում