ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման սկզբում նախարար Արայիկ Հարությունյանը նշել է Գերմանիայի հետ համագործակցության հարուստ փորձի մասին և վստահություն հայտնել, որ իր պաշտոնավարման օրոք այդ հարաբերությունները կշարունակվեն զարգանալ։

Դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆն ընդգծել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգման ներքո են գտնվում երկրի զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտները և պատրաստակամություն է հայտնել համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ աշխատանքներ իրականացնել այս ոլորտներում:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է Բեռլինում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծմանը, ինչին ի պատասխան՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը հավաստել է, որ այդ հարցը գտնվում է կրթության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգում։ Նախարարը նաև անդրադարձել է Հալլեում հայագիտական կենտրոնի աշխատանքին՝ ընդգծելով այդ կառույցի դերը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում։

Հանդիպման ընթացքում դեսպան Բանցհաֆը խոսել է նաև ՀՀ-ում «Գյոթե» կենտրոնի առավել հզորացման ու դերի բարձրացման կարևորության մասին։ Այնուհետև, դեսպանը անդրադարձել է միջին մասնագիտական կրթության ոլորտում Հայաստանի նախաձեռնած բարեփոխումներին և պատրաստակամություն հայտնել համագործակցել նշյալ ոլորտում՝ գերմանական առաջատար և հարուստ փորձի փոխանակման համատեքստում։ Դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը հետաքրքրվել է հանրակրթության ոլորտում նախատեսվողբարեփոխումներին առնչվող գործընթացներով և առաջարկել գերմանացի փորձագետների աջակցությունը:

Կողմերը պայմանավորվել են համատեղ իրականացնել գերմանացի կոմպոզիտոր Լ. Վ. Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ:

Հայերեն Français

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները