Հայաստանի քրդերը Սիրիայում գերտերությունների ուշադրության պահանջով նամակ փոխանցեցին ԱՄՆ դեսպանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քրդական համայնքը դատապարտում է գերտերությունների անտարբերությունը՝ Սիրիայում քրդերի նկատմամբ թուրքական բանակի ագրեսիվ գործողությունների նկատմամբ: Հայաստանի քրդական համայնքը, խնդրի վրա հրավիրելով նաև ԱՄՆ-ի ուշադրությունը, ԱՄՆ դեսպանին փոխանցեց նամակ, որում շարադրել են նաև իրենց հորդորը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քրդական համայնքի ներկայացուցիչները հոկտեմբերի 15-ին հանրահավաք են կազմակերպել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց:

«Բոլորս մեկ մարդու նման դատապարտում ենք թուրքական իշխանությունների ցեղասպան, մարդասպան քաղաքականությունը: Եվ կոչ ենք անում ամբողջ աշխարհի միջազգային հանրությանը, գերտերություններին՝ մեկ անգամ 1 րոպեով թողնել իրենց գերակա շահերը, նավթային և ռազմական մթերքներ ծախելու շահերը և բռնել թուրքերի արյունոտ, ցեղասպան ձեռքը և ասել՝ բավական է 100 տարին մեկ ցեղասպանություն անել տարբեր ժողովուրդների նկատմամբ»,-ասաց ՀՀ Ազգային ժողովի քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը:

Նա նշեց՝ թուրքական իշխանություններն այսօր որդեգրել են ողջ աշխարհի քրդերին վերացնելու քաղաքականություն, ուզում են քրդական հողերը վերցնել և այնտեղ տեղավորել 3 միլիոնից ավելի իսլամիստներին: «Դա հետագայում չարիք է դառնալու ամբողջ աշխարհի ժողովուրդների՝ այդ թվում ԱՄՆ-ի, Ռուսաստանի համար: Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, դատապարտում ենք ԱՄՆ-ի ոչ ճիշտ քաղաքականությունը քուրդ ժողովրդի նկատմամբ: Դիմում ենք միջազգային հանրությանը, գերտերություններին: Դատապարտում ենք միջազգային հանրության խուլ ու համր ձևանալը, գերտերություններին՝ այդ թվում նաև ԱՄՆ-ին, որոնք քրդերին թողեցին մենակ՝ թուրքական թնդանոթների դեմ»,-ասաց Հասանովը:

«Քուրդստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը Հայաստանի քրդական համայնքի կողմից նամակը հանձնեց ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին, որոնք խոստացան ավելի ուշ դրան անպայման պատասխանել:

Դրբոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ նամակում շարադրել են իրենց պահանջները: «Նամակով մեր պահանջն է՝ փակել Թուրքիայի օդային ճանապարհները»,-ասաց նա ու հավելեց՝ դրանից հետո պետք է քայլեր ձեռնարկել Թուրքիայի նախագահ Էրդողանի այդ քաղաքականության դեմ պայքարելու համար:

Հանրահավաքի մասնակիցների ձեռքին էին իրենց ազգակիցների նկարները, նրանք վանկարկում էին՝ «Էրդողան՝ մարդասպան»:

Հանարհավաքի մասնակիցներից Ասե Մամեյանը նշեց, որ հավաքվել են՝ փորձելով Թուրքիային հետ կանգնեցնել այդ ագրեսիվ քայլից: Մամեյանը կարծում է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են հետ պահել Թուրքիային։

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Հանրապետություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է այդ ներխուժումը:

Հայերեն English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին