Միջազգային

Ոստիկանությունը բողոքի մասնակիցների դեմ ուժ Է կիրառել Բարսելոնայի օդանավակայանում

3 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը բողոքի մասնակիցների դեմ ուժ Է կիրառել Բարսելոնայի օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի ոստիկանությունը հարկադրված Է եղել հոկտեմբերի 14-ին բողոքի մասնակիցների դեմ ուժ կիրառել Բարսելոնայի օդանավակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է El Nacional թերթը:

Տարածաշրջանի տարբեր քաղաքներում ցույցեր են տեղի ունենում անկախության շարժման ղեկավարների նկատմամբ կայացված դատավճռից հետո: Տարածաշրջանի անկախությունը պաշտպանող կազմակերպություններից մեկը կոչ Է արել կաթվածահար անել Բարսելոնայի օդանավակայանի առաջին թերմինալի աշխատանքը:

Բողոքի ակցիաների մասնակիցները ճանապարհներ ու երկաթուղիներ են փակում տարածաշրջանի տարբեր քաղաքներում: Անկարգությունների վտանգի պատճառով Իսպանիայի ԱԳ նախարարությունն ուժեղացրել Է իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությունը տարածաշրջանում: Ավելի վաղ Իսպանիայի Գերագույն դատարանը դատավճիռ Է կայացրել 12 քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք մեղադրյալների աթոռին են հայտնվել 2017 թվականին անկախության շուրջ հանրաքվե անցկացնելու եւ տարածաշրջանային խորհրդարանի կողմից անկախության հռչակման կապակցությամբ: Տասներեք տարվա բանտարկության Է դատապարտվել ժեներալիտետի նախագահի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերիսը:

Կատալոնիայի կառավարության նախկին խորհրդարաններ Ռաուլ Ռոմեւան, Ժորդի Տուրուլը եւ Դոլորս Բասսան դատապարտվել են 12 տարվա բանտարկության: Բոլոր չորսն Էլ մեղավոր են ճանաչվել խռովության կազմակերպման եւ պետական միջոցների վատնման մեջ: Կատալոնիայի խորհրդարանի նախկին խոսնակ Կարմե Ֆորկադելը դատապարտվել Է 11 տարի եւ վեց ամիս բանտային կալանքի, Կատալոնիայի կառավարության նախկին խորհրդականներ Ժոակիմ Ֆոռնը եւ Ժոզեպ Ռուլը տասը տարի եւ վեց ամիս ազատազրկման, հանրային առաջնորդներ Ժորդի Կուիշարը եւ Ժորդի Սանչեսը՝ ինը տարվա բանտարկության: Կատալոնիայի կառավարության նախկին անդամներ Սանտյագո Վիլան, Մարիչել Բորասը եւ Կառլես Մունդոն մեղավոր են ճանաչվել չենթարկվելու մեջ եւ դատապարտվել են տուգանքի:

2017 թվականի հոկտեմբերի վերջին Կատալոնիայում հանրաքվե Է անցկացվել Մադրիդից տարածաշրջանի անկախության շուրջ, որը Իսպանիայի իշխանություններն անօրինական են ճանաչել: Ինքնավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնին եւ նրա մի խումբ կողմնակիցների դեմ առաջադրվել են անջատականության, խռովության հրահրման եւ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Եվրոպա

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում