ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 12-ին, ժամը 20:22-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Գլենդել թաղամասում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարպետաց թաղամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:42-ին, մարվել՝ 21:04-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է ոչ բնակելի տնակ՝ ամբողջությամբ (մոտ 27 քմ):