Հասարակական

Արցախի փողոցում ՃՏՊ-ի հետևանքով մեքենաներից մեկի վարորդը  տեղափոխվել է հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Արցախի փողոցում ՃՏՊ-ի հետևանքով մեքենաներից մեկի վարորդը  տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hոկտեմբերի 12-ին, ժամը 20:08-ին ահազանգ է ստացել, որ Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ»կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Արցախի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra»(վարորդ՝ Վարդան Հ., ծնված 1990 թ.) և «Mercedes E350»(վարորդ` Արմեն Մ., ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Վարդան Հ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի»բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Փրկարարները փակել են «Mercedes E350»մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում