Տարածաշրջանային

Թուրքիան ՆԱՏՕ-ի «ուժեղ ու կարեւոր» դաշնակիցն Է. Ստոլտենբերգ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ՆԱՏՕ-ի «ուժեղ ու կարեւոր» դաշնակիցն Է. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 11-ին բանակցություններ Է վարել Թուրքիայում, տեղեկացրել Է «Արմենպրես»-ը: Դրանց արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հարցերից մեկը վերաբերել Է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով Անկարայի դեմ պատժամիջոցներ ընդունելու ամերիկացի սենատորների սպառնալիքներին:

«Կարծում եմ՝ ճիշտ չի լինի, եթե ես սկսեմ շահարկել ենթադրական իրավիճակների շուրջ: Ես կարող եմ ասել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ուժեղ եւ հավատարիմ դաշնակիցն Է, որը կարեւոր Է մեր հավաքական պաշտպանության եւ ընդհանուր առաքելությունների համար, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում»,-ասել Է նա լրագրողներին:

«Մենք աջակցում ենք Թուրքիային՝ ընդլայնելով օդային ու ծովային ներկայությունը: Այս տարիների ընթացքում ՆԱՏՕ-ն ավելի քան 5 մլրդ դոլար Է ներդրել Թուրքիայի ռազմական օբյեկտներում, ներառյալ կարեւոր ենթակառուցվածքը, ինչպիսիք են՝ ռազմածովային բազաները եւ ռադիոտեղորոշիչ կայանները»,-նշել Է նա: «Թուրքիան մեծ երկիր Է այս մեծ տարածաշրջանում, իսկ «մեծ ուժի հետ գալիս Է նաեւ մեծ պատասխանատվությունը»,-հավելել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում