Անհայտ անձինք Բեռլինում հրկիզել են Թուրքիայի դեսպանության ավտոմեքենան
1 րոպեի ընթերցում
![Անհայտ անձինք Բեռլինում հրկիզել են Թուրքիայի դեսպանության ավտոմեքենան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/10/991336.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք լույս հոկտեմբերի 11-ի գիշերը Բեռլինում հրկիզել են Թուրքիայի դեսպանության ավտոմեքենան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RBB գերմանական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ոստիկանությունը նշել Է, որ միջադեպի վերաբերյալ տեղեկատվությունն ստացվել Է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 03:45-ին (Երեւանի ժամանակով 05:45-ին): Նշվում Է, որ հրկիզման հետեւանքով ավտոմեքենային լուրջ վնաս Է պատճառվել: Իրավապահ մարմինիներն սկսել են միջադեպի հետաքննությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: