Պաշտոնական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից, զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրանական հարաբերությունների զարգացման դինամիկան և կարևորել անցած շաբաթ Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը։ Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիին շնորհավորել է հայկական կողմին ՏՏ համաշխարհային համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ։ Նա նաև հավելել է, որ վերջին անգամ Հայաստանում է եղել 2 տարի առաջ և իր համար ակնառու է երկրի գրանցած առաջընթացն այս ժամանակամիջոցում:

Տիգրան Ավինյանն անդրադարձել է Հայաստանում հանրային կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացին, դրանում թվայնացման դերին, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների զարգացման նպատակով կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործարար կապերի ընդլայնման և կրթական համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում