Ալեքսիս Օհանյանը մասնակցեց իր գրքի երևանյան շնորհանդեսին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը «Առանց թույլտվության. այն մասին, թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու, այլ ոչ թե կառավարվելու» գրքում խորհուրդ է տալիս այս կամ այն գաղափարն իրագործելու համար չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի երևանյան շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին: Միջոցառմանը ներկա էր հեղինակը, ով պատասխանեց լրագրողների հարցերին և հաղորդակցվեց ընթերցողների հետ:

«Բազմաթիվ երիտասարդ ձեռնարկատերեր ինձ հարցնում էին, թե որն է իմ հաջողության գաղտնիքը: Կարծեցի, որ նրանց պատասխանելու ամենաարագ ու արդյունավետ ձևը գիրք գրելն է»,-նշեց Օհանյանը:

Նրա խոսքով` իբրև ձեռնարկատեր և գործատու, կցանկանար` իր աշխատակիցները կիրառեն այն ամենը, ինչի մասին խոսվում է գրքում, քանի որ դա բարձրացնում է ոչ միայն նրանց արտադրողականության արդյունավետությունը, այլև աշխատանքային երկարատևություն է ապահովում:

«Այս նախաձեռնությունը ստեղծվեց այն ժամանակ, երբ ես առցանց իմ ծրագրերն իրականացրեցի` առանց թույլտվության: Ցանկանում եմ, որ մարդիկ ավելի նախաձեռնող լինեն ու կատարեն քայլեր` չսպասելով այլոց թույլտվությանը: Համացանցն ու առցանց գործիքներն այդ հնարավորությունն ընձեռում են բոլորին»,-շեշտեց Ալեքսիս Օհանյանն ու խոստովանեց, որ, այնուամենայնիվ, իր համար այնքան էլ դյուրին չէր գիրք գրելը: «Ես մեկ շաբաթ փակվեցի տանը, որտեղ չէի կարող օգտվել համացանցից և հենց այդ մեկ շաբաթվա ընթացքում գրեցի գրքի մեծ մասը»,-պատմեց նա:

Գործարարն ասաց, որ համացանցի հնարավորություններից իրեն հատկապես մոտիվացնում է այն, որ եթե մի երիտասարդ ունի հրաշալի մտահաղացում, կարող է անվճար ու արագ դրանով կիսվել աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց հետ: «Դա ինձ հիացնում է ու ոգեշնչում»,-եզրափակեց Օհանյանը:

Գրքի թարգմանիչ Աննա Միրզոյանը շեշտեց, որ գրքում իրական հերոսներ են և իրական պատմություններ: «Հիմնականում անդրադարձ է արվում ձեռնարկատերերին և ստարտափներին, սակայն նախաձեռնողականությունը միայն ձեռնարկատերերին չէ բնորոշ: Հերոսներից մեկը մի ուսուցիչ է, որը ներդրում ունեցավ տորնադոյի հետևանքով ավերված դպրոցների վերակառուցման գործում. նա բացեց համակարգիչն ու համացանցի օգնությամբ գումար հավաքեց այդ դպրոցները նորոգելու, կահավորելու համար: Մյուս հերոսը հաշմանդամություն ունեցող մի երիտասարդ է, որն առցանց տիրույթում մոռանում է իր սահմանափակումների մասին: Խոսվում է նաև երիտասարդների մի խմբի մասին, որոնք դեմ էին համացանցի ազատության սահմանափակմանը: Միավորվելով` նրանք հենց համացանցի օգնությամբ կարողանում են պայքարել համացանցի սահմանափակումներին վերաբերող օրինագծերի դեմ»,-պատմեց Միրզոյանը:

Գիրքը հեղինակային բացառիկ իրավունքով հայերեն է թարգմանել «Կարապ» ընկերությունը:

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը