Պաշտոնական

Վարչապետն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենին

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ներդրումների ծավալման և ապագայում կոնկրետ ծրագրերի իրագործման հեռանկարներին:

Նիկոլ Փաշինյանը և Օլեգ Բելոզյորովը մտքեր են փոխանակել նաև Սև ծովով դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռների լաստանավային փոխադրումների ուղղությամբ համագործակցություն հնարավորությունների շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում