Միջազգային

Ֆրանսիայում բացվեց նոր կենտրոն, որը կոչված Է հեղեղումներից պաշտպանել Լուվրի ցուցանմուշները

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում բացվեց նոր կենտրոն, որը կոչված Է հեղեղումներից պաշտպանել Լուվրի ցուցանմուշները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Լիեւեն կոմունայում բացվել Է նոր կենտրոն, որը կոչված Է հնարավոր հեղեղումներից պաշտպանել արվեստի ստեղծագործությունները փարիզյան Լուվրի հավաքածուից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է թանգարանի կայքում: «Rogers Stirk Harbour + Partners» բրիտանական ճարտարապետական ֆիրմայի կողմից նախագծված Լուվրի արվեստի ստեղծագործությունների վերականգնման եւ պահպանման կենտրոնը հանդիսավոր կերպով բացվել Է հոկտեմբերի 8-ին: Մինչեւ 2024 թվականն այնտեղ կտեղավորվեն արվեստի շուրջ 250 հազար ստեղծագործություններ: Այսպիսով, այն կդառնա Եվրոպայում խոշորագույն գիտահետազոտական կենտրոններից մեկը»,- ասված Է թանգարանի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում Է Լուվրի կայքում, թանգարանի մի քանի մշտական ցուցահանդեսային սրահներ ու հարկաբաժիններ, որտեղ պահպանվում են աշխատանքներ, գտնվում են այն գոտիներում, որտեղ հնարավոր են հեղեղումներ, ուստի վարչակազմը հարկադրված Էր գտնել «մշտական լուծում՝ երաշխավորելու համար հավաքածուների պահպանվածությունը»: Այսպիսով, նոր կենտրոնի բացումը թանգարանի համար հնարավորություն Է դարձել «բարելավելու արվեստի ստեղծագործությունների կոնսերվացման պայմանները եւ ավելի հարմար տարածք տրամադրելու ուսումնասիրությունների ու հետազոտությունների համար»:

Առաջին անգամ թանգարանը հանրության համար բացվել Է 1793 թվականի օգոստոսի 10-ին Ֆրանսիական մեծ հաղափոխության ժամանակ: Այսօր Լուվրում պահվում Է արվեստի ստեղծագործությունների մեծ հավաքածու, որոնք ստեղծվել են մեր թվականությունից առաջ 7-րդ հազարամյակից մինչեւ 1850-ական թվականներն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Եվրոպա

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում