ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայություն hոկտեմբերի 7-ին, ժամը 02:37-ին տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Վարդան Մամիկոնյան փողոցի տներից մեկում:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։46-ին, մարվել՝ 03։05-ին։
Այրվել են նախամուտքի մոտ 6 քմ հատվածը և 1պահարան: