ՀՀ վարչապետը շնորհավորել է Իրաքի վարչապետին՝ Ազգային տոնի առթիվ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդ Ալ-Մահդիին՝ Իրաքի Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ձերդ Գերազանցություն,ջերմ շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին Իրաքի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։
Հայաստանը մեծապես շահագրգռված է Իրաքի հետ ունեցած ջերմ գործընկերային հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու հարցում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրաքի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»: