ՀՀ-ում ստեղծվելու է Հակակոռուպցիոն կոմիտե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նոր հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն մարմնի տարանջատված մոդել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի տեսքով։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Ամբողջությամբ վերանայվում է իրավապահ համակարգը՝ հետագայում այն առավել մասնագիտացված ու արդյունավետ դարձնելու միտումով։ Մասնավորապես, ըստ նախարարի, նախատեսվում է, որ 2021 թվականին ստեղծվելու է հակոկոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության իրավասության միասնական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե անվանմամբ։ Նախագծով նախատեսվում է, որ մի շարք քննչական վարչություններ միավորվելու են, և 2021 թվականի դրությամբ ունենալու ենք երեք քննչական մարմին՝ Հատուկ քննչական ծառայություն, Քննչական կոմիտե, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն կլինի հիմնական մասնագիտացված մարմինը, որը կքննի կոռուպցիոն բնույթի հանցագործությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Բադասյանի խոսքով՝ սահմանվել է երեք տարվա անցումային շրջան, որի ընթացքում Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ հատվածը շարունակելու է զբաղվել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ, իսկ Հատուկ քննչական ծառայությունը կամ Քննչական կոմիտեն առանձին դեպքերում կարող են քննել կոռուպցիոն հանցագործությունները՝ մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի վերջնական ձևավորումը։

Նախատեսվում է նաև Գլխավոր դատախազության կազմում ստեղծել ստորաբաժանում՝ հակոկոռուպցիոն գործերով քննությունների նկատմամբ վերահսկողության նպատակով։

Նախարարը հավելեց, որ կարևորվում է նաև մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը։

Նախատեսվում է ամբողջությամբ բարեփոխել հայտարարագրման կարգը։

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա