Միջազգային

Brexit-ի շուրջ ԵՄ-ի բանակցորդը առաջընթաց Է արձանագրել Ջոնսոնի նոր առաջարկություններից հետո. Reuters

3 րոպեի ընթերցում

Brexit-ի շուրջ ԵՄ-ի բանակցորդը առաջընթաց Է արձանագրել Ջոնսոնի նոր առաջարկություններից հետո. Reuters

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Brexit-ի շուրջ Եվրամիության գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն այն կարծիքին Է, որ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ համաձայնագրի հասնելու վերաբերյալ թագավորության վարչապետ Բորջ Ջոնսոնի նոր առաջարկությունները «զգալի առաջընթաց» են ապահովել բանակցություններում, բայց դեռեւս շատ աշխատանք կա անելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

«Առաջընթաց արդեն կա, բայց, անկեղծ ասած, հարկավոր Է դեռ շատ աշխատել, որպեսզի կատարվեն «բեքստոպ» ռեժիմի (ռեժիմը կոչված Է Brexit-ից հետո ապահովելու սահմանի թափանցիկությունը Իռլանդիա կղզում) երեք խնդիրները՝ ապահովել սահմանի բացակայությունը, պահպանել ընդհանուր տնտեսական տարածությունը Իռլանդիայի ամբողջ տարածքում եւ պաշտպանել միասնական շուկան»,-գործակալությունը մեջբերել Է Բառնիեի խոսքը:

ԵՄ-ի ներկայացուցիչը նաեւ նշել Է, որ Եվրամիությունը երբեք ընտրություն չի անի առանց գործարքի Brexit-ի օգտին: Նա հավելել Է, որ Բրյուսելում շարունակում են համաձայնագրի վրա աշխատել բրիտանական կողմի հետ համատեղ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերին Է փոխանցել Լոնդոնի նոր առաջարկությունները հյուսիսիռլանդական սահմանի վերաբերյալ: Փաստաթղթի տեքստը եւ դրան կից Ջոնսոնի նամակը տարածել Է բրիտանական կառավարության ղեկավարի դիվանատունը:

Ջոնսոնի առաջարկությունները «բեքստոպ» ռեժիմի՝ ԵՄ-ի եւ վարչապետի պաշտոնում նրան նախորդած Թերեզա Մեյի կառավարության միջեւ ձեռք բերված համաձայնագրի բաղկացուցիչ մասի այլընտրանքն են եւ մինչ այժմ փորձաքար են ԵՄ-ի հետ Լոնդոնի բանակցություններում: Այն ենթադրում Է, որ անցումային շրջանի ավարտից հետո Հյուսիսային Իռլանդիան ԵՄ-ի միասնական շուկայի եւ մաքսային միության բաղկացուցիչ մասը կմնա անորոշ երկար ժամանակ, քանի դեռ Լոնդոնը եւ Բրյուսելը համաձայնության չեն գա Brexit-ից հետո Իռլանդիա կղզում սահմանի թափանցիկությունն ապահովելու հուսալի միջոցի շուրջ: Հյուսիսային Իռլանդիան մաքսային միությունը կլքի անցումային շրջանի ավարտվելուց հետո, իսկ ամբողջ կղզու տարածքում կսահմանվի հատուկ մաքսային ռեժիմ, որը կտարածվի բոլոր կատեգորիաների ապրանքների վրա: Բրիտանական պլանը հնարավոր Է համարում ժամանակավոր սահմանի հայտնվելը Իռլանդական ծովում եւ մաքսային ստուգումները ԵՄ-ից Միացյալ Թագավորության կազմում դուրս եկող Հյուսիսային Իռլանդիայի եւ Եվրամիության անդամ մնացող Իռլանդիայի միջեւ Brexit-ից հետո անցումային շրջանի ավարտման պահից չորս տարվա ընթացքում: Հյուսիսային Իռլանդիան կշարունակի մնալ միասնական շուկայում, բայց 2025 թվականին նրա խորհրդարանը որոշում կընդունի այն մասին, թե նրա համար կշարունակեն արդյոք գործել ԵՄ-ի կանոնները, թե անհրաժեշտ Է անցնել բրիտանական նորմերի կատարմանը, որոնք այդ ժամանակ արդեն կարող են խիստ տարբերվել եվրոպականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Եվրոպա

Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի խումբը վարժանքներ է անցկացնում Ճապոնիայում

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում