Ոստիկանների արհմիությունները «Ցասման երթ» են անցկացնում Փարիզում
1 րոպեի ընթերցում
![Ոստիկանների արհմիությունները «Ցասման երթ» են անցկացնում Փարիզում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/10/990231.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում ընթանում Է «Ցասման երթը»՝ ընդգրկուն ակցիա, որը կազմակերպվել Է ոստիկանության ֆրանսիական արհմիությունների կոչով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրադարձությունների վայրից հաղորդում Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Երթն սկսվել Է Բաստիլի հրապարակից, ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Արհմիությունների դժգոհության պատճառը ոստիկանների աշխատանքի ծանր պայմաններն են, որոնք ամեն շաբաթ օր մոբիլիզացվում են «դեղին բաճկոնավորների» ակցիաներում աշխատելու համար, որոնք սկսվել են անցյալ տարվա նոյեմբերից:
Արհմիությունների խորը մտահոգության պատճառներից մեկն Էլ այս տարվա սկզբից ինքնասպանությունների թվի աճն Է ոստիկանների շրջանում:
Ակցիայի կազմակերպիչներն ակնկալում են, որ հոկտեմբերի 2-ի ցույցին կմասնակցի 15 հազարից մինչեւ 20 հազար մարդ: Ֆրանսիական ԶԼՄ-ները գրում են, որ ակցիան կարող Է ոստիկանների ամենաբազմամարդ ցույցը դառնալ վերջին քսան տարվա ընթացքում: