Երախտապարտ ենք Հայաստանին ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի ամրապնդման ջանքերի համար. Լուկաշենկո

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Երևանում անցկացվող ընդլայնված կազմով նիստին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մատնանշեց ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի գործադրած ջանքերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բելառուսի պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով հայկական կողմին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միջոցառման կազմակերպման և ջերմ ընդունելության համար՝ նա ասաց.

«Մենք երախտապարտ ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում իր նախագահության ընթացքում ինտեգրացիայի ամրապնդման հարցերում ներդրված ջանքերի համար: 2019-ի առաջնահերթությունների վերաբերյալ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես նպատակներից մեկը նշել էր երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների զարգացումը: Այս կոնտեքստում անհրաժեշտ է դրական գնահատել Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագրի պատրաստ լինելը, որն ուժի մեջ է մտնում հոկտեմբերին: Մեզ համար նույնքան կարևոր է Սինգապուրի հետ համաձայնագրերի փաթեթը, որը կնքվել է այսօր: Իրանն ու Սինգապուրը մեզ համար շատ նշանակալից գործընկերներ են, իսկ տնտեսական կապերի աճի պոտենցիալն՝ ահռելի»:

Եվրասիական տնտեսականԲարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին մասնակցում է, որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:

Ընդլայնված կազմով նիստում կքննարկվի ԵԱՏՄ 2018թ. բյուջեի կատարողականը, ԵԱՏՄ 2020թ. բյուջեն, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի կազմավորման հայեցակարգը, ԵԱՏՄ ներքին մի շարք փոփոխություններ և Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը:

2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում էՀայաստանը:

Հայերեն English Français Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում