Սպորտ

Արթուր Ալեքսանյանը մարզումները կսկսի մեկ ամսից

1 րոպեի ընթերցում

Արթուր Ալեքսանյանը մարզումները կսկսի մեկ ամսից

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանըչի վիրահատվի, բայց բժիշկները խորհուրդ են տվել առաջիկա մեկ ամսում հանգիստ մնալ, հետո նոր շարունակել մարզումները:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Արթուրի հայրը և անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը:

«Մրցաշրջանից վերադառնալուց հետո բուժզննումը ցույց է տվել, որ Արթուրի 7-րդ և 8-րդ կողերի միացման կռճիկային հատվածները վնասվել են: Վիրահատական միջամտություն չի կատարվի, բայց պետք է 1 ամիս ու 10-օրյա հանգիստ վիճակ, որից հետո պարապմունքները կվերսկսվեն»,- նշեց Գևորգ Ալեքսանյանը:

Ղազախստանում անցկացված աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն արժանացավ փոխչեմպիոնի կոչմանն ու 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակեց:

Նա կողոսկրի վնասվածքի պատճառով չմասնակցեց եզրափակիչ գոտեմարտին։

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում