ՀՀ և Սինգապուրի վարչապետները քննարկել են հարաբերությունների զարգացմանն հարցերի լայն շրջանակ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում` Բաղրամյան 26-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը դիմավորել են Սինգապուրի կառավարության ղեկավարին և նրա տիկնոջը` Հո Չինին: Հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:

Լուսանկարման արարողությունից հետո սկսվել են երկու երկրների կառավարական պատվիրակությունների բանակցությունները: Ողջունելով Սինգապուրի գործընկերոջը Երևանում` վարչապետ Փաշինյանը նշել է. «Ձերդ Գերազանցություն, ես ջերմությամբ եմ հիշում վերջերս Սինգապուր կատարած մեր պատվիրակության պաշտոնական այցը, որն անցավ արդյունավետ և հիանալի մթնոլորտում: Մենք մեծապես կարևորում ենք Սինգապուրի հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը և համոզված ենք, որ Ձեր այցը Երևան կնպաստի մեր երկրների միջև բազմակողմանի համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը»:

Սինգապուրի վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Պարոն վարչապետ, Ձեր այցը մեր երկիր շատ արդյունավետ էր և մենք Երևան ենք եկել երկկողմ կապերին նոր ազդակ հաղորդելու նպատակով: Մենք կարևորում ենք Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, գործարար կապերի զարգացման ուղղությամբ»,- ասել է Լի Սյեն Լունը:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ փոխադարձ բարձր մակարդակի այցելությունները կնպաստեն քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում գործակցությանը: Զրուցակիցներն անդրադարձել են դեռևս Սինգապուրում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին և արձանագրել, որ երկկողմ կապերը դինամիկ կերպով շարունակում են զարգանալ: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Լի Սյեն Լունը քննարկել են ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման, առևրտրաշրջանառության ծավալների ավելացման, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը, այդ թվում` դատաիրավական, պետական կառավարման համակարգի, կոռուպցիայի դեմ պայքարի, ներդրումային միջավայրի բարելավման և այլ ուղղություններով:

Սինգապուրի վարչապետը վերահաստատել է իր երկրի կառավարության աջակցությունը հայ գործընկերներին` տարբեր ոլորտներում փորձի փոխանակման և բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելու գործում:

Զրուցակիցները քննարկել են նաև բազմակողմանի համագործակցությանը, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ստորագրվելիք Համապարփակ տնտեսական համագործակցության համաձայնագրի շրջանակում: Նիկոլ Փաշինյանը և Լի Սյեն Լունը վստահություն են հայտնել, որ ինչպես վերոնշյալ, այնպես էլ Հայաստանի և Սինգապուրի միջև Ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին երկկողմ համաձայնագիրը նոր թափ կհաղորդեն երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու այդ ուղղությամբ առկա մեծ ներուժի իրացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:

Հայերեն English Русский

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև