Պաշտոնական

ՀՀ և Սինգապուրի վարչապետները ներկայացնում են բանակցությունների արդյունքները

1 րոպեի ընթերցում

ՀՀ և Սինգապուրի վարչապետները ներկայացնում են բանակցությունների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը Բաղրամյան 26-ում ներկայացնում են երկու երկրների կառավարական պատվիրակությունների բանակցությունների արդյունքները։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես եւ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը ներկայացնում ենք երկու երկրների կառավարական պատվիրակությունների բանակցությունների արդյունքները»,- գրել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև կմասնակցի հոկտեմբերի 1-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում