Պաշտոնական

Բաղրամյան 26-ում ավարտվել է Սինգապուրի վարչապետի դիմավորման արարողությունը

1 րոպեի ընթերցում

Բաղրամյան 26-ում ավարտվել է Սինգապուրի վարչապետի դիմավորման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բաղրամյան 26 հասցեում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և նրա տիկնոջ՝ Հո Չինի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում ՀՀ վարչապետի պաշտոնական էջից, Սինգապուրի վարչապետին և նրատիկնոջը դիմավորել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը։

Սինգապուրի վարչապետը այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաև կմասնակցի հոկտեմբերի 1-ին կայանալիք Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում