Պաշտոնական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի Անկախության օրվա կապակցությամբ:

Այս ամսաթիվը նշանակալի է երկրի նորագույն պատմության մեջ և դարձել է կարևոր քաղաքական և տնտեսական վերափոխումների, միջազգային լայն համագործակցության խորհրդանիշ:

Համոզված եմ, որ մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի բարի ավանդույթները կշարունակեն նպաստել առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառուղջություն և բարեկեցություն, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում