Համերգային ծրագրով Երևանում մեկնարկեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտաս վարդապետի թողած հարուստ մշակութային ժառանգությունը հանրահռչակելու նպատակով Կոմիտասի ծննդյան օրը` սեպտեմբերի 26-ին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`փառատոնի բացման համերգային երեկոյին ելույթ ունեցան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, սոպրանո Կարինե Բաբաջանյանը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, տենոր Շտեֆան Ֆինկեն, Երևանի պետական կամերային երգչախումբը, բարիտոն Լուկա Բրունոն, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դաշնակահար Տակահիրո Ակիբան և Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն ասաց, որ թանգարան-ինստիտուտը կազմավորման օրից անցկացնում է այս փառատոնը, որը տարիների ընթացքում դարձել է գիտաժողով-փառատոն: «Այն ունի իր բարեկամներ աշխարհի տարբեր երկրներում, որոնք միջոցառման շրջանակում հյուրընկալվում են մեզ: Այս տարի գիտաժողով-փառատոնն առանձնակի շեշտվածություն ունի՝ կապված վարդապետի 150-ամյա հոբելյանի հետ, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո: Վստահ եմ, որ բազում գեղեցիկ պահեր ենք ապրելու առաջիկա համերգների ընթացքում»,-նշեց նա:

Գիտաժողով-փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանի խոսքով՝ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է, ինչը նշանակում է, որ 19-րդ դարի կեսին սկիզբ առած կոմպոզիտորական արվեստն իր եվրոպական ավանդույթներով սկսեց ազգայնացվել և Կոմիտասի ժառանգությամբ վերածվեց ազգային մշակույթի օրգանական ճյուղի:

«Կոմիտասին հաջողվեց ստեղծել երաժշտական մտածողության մի ձև, որն անչափ տիպական էր հայ ժողովրդին, բայց այդ մտածողությամբ հայ ժողովուրդը չէր ստեղծել իր երաժշտական մշակույթը: Նա մարդ էր, որը մի ամբողջ ժողովրդի համար ստեղծել է մտածողության յուրահատուկ տեսակ»,-շեշտեց Նավոյանը:

Փառատոնի մի քանի համերգներ տեղի կունենան նաև Արցախում՝ Ստեփանակերտում, Շուշիում և Գանձասարում: Այս տարի գիտաժողով-փառատոնի շրջանակներում նախատեսվում են միջոցառումներ Գերմանիայում:

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի հիմնական նպատակներից մեկը Վարդապետի ժառանգության միջոցով հայ երաժշտական մշակույթի հանրահռչակումն է եվրոպական մշակութային տարածքում և XIX դարավերջի ու XX դարասկզբի եվրոպական մշակույթի տարածումը հայկական միջավայրում: Այն հիմնվել է 2014 թվականին ՀՀմշակույթի նախարարության հովանավորությամբ: Նախորդ չորս տարվան գիտաժողով-փառատոնն անցկացվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կողմից՝ ներգրավելով միջազգային հեղինակություն ունեցող երաժիշտների և գիտնականների:

Հայերեն العربية

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել