«Ազգային առաջընթաց» խմբակցությունը չի մասնակցի հունվարի 31-ին հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի օրակարգն է հանրային տրանսպորտով մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է խմբակցության տարածած հայտարարության մեջ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ հունվարի 31-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստ՝ հանրային տրանսպորտով մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով։