Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Դոնալդ Թրամփի կողմից տրված ընդունելությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: