Հասարակական

Խաղաղապահ բրիգադը մասնակցում է ռազմավարական զորավարժությանը

1 րոպեի ընթերցում

 Խաղաղապահ բրիգադը մասնակցում է ռազմավարական զորավարժությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի խաղաղապահ բրիգադը ռազմավարական զորավարժության շրջանակում բերվել է մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մշտական տեղակայման վայրերից դուրս են բերվել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, զբաղեցվել են նախորոշված շրջանները:

Սահմանված ժամկետում կազմակերպվել է պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում