Հասարակական

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետին

1 րոպեի ընթերցում

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Կշիմովսկիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակությամբ ընդգծել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում իրականացվող միջոցառումների արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության ներկա վիճակի, փոխգործակցության հետագա զարգացման ուղիների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում