Հասարակական

Ռուսաստանի ԳԱ Եվրոպայի ինստիտուտի տնօրենը ԵՊՀ-ում դասախոսություն և վարպետության դաս կանցկացնի

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ԳԱ Եվրոպայի ինստիտուտի տնօրենը ԵՊՀ-ում դասախոսություն և վարպետության դաս կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի տնօրեն, ՌԴ ԳԱ թղթակից-անդամ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Գրոմիկոն «Ռուսաստանի Դաշնության եւ Եվրոպական միության փոխհարաբերությունները արդի ժամանակաշրջանում» թեմայով հրապարակային դասախոսություն կանցկացնի ԵՊՀ-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դասախոսությունը կանցկացվի սեպտեմբերի 26-ին ժամը 11:00-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Բալյանների անվան դահլիճում:

Գրոմիկոն կանդրադառնա նաեւ վերջերս հիմնված Անդրեյ Գրոմիկոյի անվան արտաքին քաղաքական հետազոտությունների ասոցիացիայի գործունեությանը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն է, իսկ նախագահը՝ ինքը:

Գրոմիկոն իր հայաստանյան այցի շրջանակում հայ գիտական-փորձագիտական շրջանակների հետ կքննարկի համագործակցության հնարավորությունները: Այդ օրը ժամը 12:50-ին նույն ֆակուլտետում պրոֆեսոր Ա. Գրոմիկոն վարպետության դաս կանցկացնի երիտասարդ դասախոսների, ասպիրանտների եւ մագիստրանտների համար:

Ալեքսեյ Գրոմիկոյի մասնակցությամբ միջոցառումներն առնչվում են նրա պապի՝ ականավոր խորհրդային դիվանագետ Անդրեյ Գրոմիկոյի ծննդյան 110-ամյակին: Ալեքսեյ Գրոմիկոն Հայաստանում է գտնվում «Ինտեգրացիա եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպության հրավերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում