Թուրքիան Սիրիայի սահմանին լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի 20-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարությունը զինամթերքով բեռնված 10 զրահամեքենա է ուղարկել դեպի Սիրիայի հետ սահմանին գտնվող Աքչակալե շրջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ըստ տեղեկատվության՝ զինտեխնիկան ուղարկվում է թուրքական սահմանային ռազմական ստորաբաժանումներում տեղակայված ուժերը ավելի ամրապնդելու համար: