Վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հյուրընկալվել են Լոս Անջելեսի քաղաքապետարանում, հանդիպումներ ունեցել Կալիֆորնիայի նահանգային և Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Լոս Անջելեսի քաղաքապետի անունից տրված պաշտոնական ընդունելությունից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի հանդիպումը։

Էրիկ Գարսեթին ողջունել է Հայաստանի վարչապետին, նրա գլխավորած պատվիրակության անդամներին և կարևորել Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ ու Լոս Անջելես։«Ուրախ ենք հյուրընկալել Ձեզ, պարոն Փաշինյան, Լոս Անջելեսի քաղաքապետարանում։ Լոս Անջելեսում բնակվող և գործունեություն ծավալող հայկական համայնքը շատ հաջողակ է և ակտիվ ներգրավված է մեր քաղաքի հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում։ Լոս Անջելեսը և Երևանը քույր քաղաքներ են, մենք արդյունավետ համագործակցում ենք, և կարևորում ենք ընդհանրապես Հայաստանի հետ գործընկերությունը», - նշել է Լոս Անջելեսի քաղաքապետը։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էրիկ Գարսեթիին ջերմ ընդունելության, ինչպես նաև Գրանդ Փարք կոչվող վայրում նախատեսված հանրահավաքի կազմակերպման գործում ցուցաբերած մեծ աջակցության համար։ Կառավարության ղեկավարը նշել է, որ ԱՄՆ իր այցի օրակարգի կեսը նվիրված է Կալիֆորնիայի և Լոս Անջելեսի հետ համագործակցությանը, ինչը վկայում է այդ գործընկերությանը տրվող կարևորության մասին և նոր հնարավորություններ է բացում համագործակցության զարգացման համար։ «Քաղաքական արմատական փոփոխություններից հետո մենք առաջ ենք գնում տնտեսական հսկայական փոփոխությունների իրականացման, տնտեսական առաջընթացի արձանագրման ճանապարհով, և այդ գործընթացում մեր գործընկերների հետ համագործակցությունը կարևոր դեր ունի։ Այսօրվա դրությամբ մենք տնտեսական աճի լավ դինամիկա ունենք, լավ արդյունքներ ենք արձանագրում համակարգային կոռուպցիան և մենաշնորհները վերացնելու, տեխնոլոգիական առաջընթաց ապահովելու, բիզնես միջավայրը բարելավելու ուղղություններով: Ամերիկայի մեր գործընկերների, այդ թվում՝ Կալիֆորնիա նահանգի և Լոս Անջելես քաղաքի հետ շարունակական համագործակցությունը, փորձի փոխանակումը կնպաստեն այդ գործընթացների հաջողմանը։ Ցանկանում եմ նաև երախտագիտություն հայտնել Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների կողմից հայ համայնքին ցուցաբերվող վերաբերմունքի համար», - ընդգծել է Հայաստանի վարչապետը։

Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կապերի զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման և այլ ուղղություններով փոխգործակցության զարգացման հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է օդային ուղիղ հաղորդակցության հաստատման կարևորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները փոխշահավետ համագործակցության կոնկրետ ծրագրեր մշակելու և գործնական արդյունքներ արձանագրելու ուղղությամբ։

Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը փոխանակվել են խորհրդանշական հուշանվերներով։

Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին ուղևորվել են Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայր՝ մասնակցելու հանրահավաքին։ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին հանրահավաքի սկզբում հանդես է եկել բացման խոսքով։

Հայերեն English Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը