Կալիֆոռնիայի հայ համայնքը պատրաստակամ է ընդունել Ագրարային համալսարանի փորձնակ ուսանողների

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործակցության խորացման և ընդլայնման նպատակով հանդիպումներ է ունեցել Ֆրեզնոյի՝ Կալիֆորնիայի նահանգային համալսարանում եւ Փենսիլվանիայի նահանգային համալսարանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱԱՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, hանդիպումներ են եղել Ֆրեզնոյի համալսարանի նախագահ Ջոզեֆ Կաստրոյի, Գյուղատնտեսական գիտության և տեխնոլոգիայի Ջորդանի քոլեջի, Նորարարությունների և ձեռներեցության կենտրոնի, Ջրային ռեսուրսների տեխնոլոգիական և ինկուբացիոն կենտրոնի ղեկավարների և աշխատակիցների, ինչպես նաև «Ագրիան» ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ադրիանա Մաջարյանի և այլոց հետ: Քննարկումները գլխավորապես ծավալվել են Ֆրեզնոյի նահանգային համալսարանի և Ագրարային համալսարանի միջև գործակցության խորացման, ուսանողների և դասախոսների փոխանակման, վերապատրաստումների, ուսումնաարտադրական համատեղ փորձուսուցումների անցկացման և այլ ուղղություններով:

Հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ Վարդան Ուռուտյանը հավաստիացումներ է ստացել, որ Կալիֆոռնիայի մեր հայրենակիցները պատրաստակամ են փորձուսուցման նպատակով հյուրընկալել ուսանողների ՀԱԱՀ-ից և առհասարակ հայաստանյան բուհերից, ինչպես նաև օժանդակել «Արտերկրում ուսումնառություն» ծրագրով ԱՄՆ-ից Հայաստան ուսանողների գործուղման հարցում: Ֆրեզնոյի հետ գործակցությունը ներառելու է նաև հետազոտական համատեղ նախագծերի իրականացումը:

Ֆրեզնոյի նահանգային համալսարանի Լայլզի նորարարությունների և ձեռներեցության կենտրոնում և Ջրային ռեսուրսների տեխնոլոգիական և ինկուբացիոն կենտրոնում ռեկտոր Ուռուտյանը պատասխանատուների հետ քննարկել է, մասնավորապես, Ագրարային համալսարանի՝ ստեղծման փուլում գտնվող Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի շրջանակում գործակցությանն առնչվող հարցեր:

Վարդան Ուռուտյանն այցելել է նաև Կալիֆոռնիայում մեր հայրենակիցների կողմից ավելի քան տասը տարի առաջ հիմնադրված «Ագրիան» ընկերություն, որի հայաստանյան գրասենյակում աշխատում են Ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի շրջանավարտներ:

Կալիֆոռնիայից ՀԱԱՀ-ի ռեկտորն ուղևորվել է Փենսիլվանիա՝ «ՓենՍտեյթ» համալսարան, որտեղ հանդիպումներ է ունեցել «ՓենՍտեյթ»-ի մի շարք ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Երկուստեք բարձր գնահատելով «ՓենՍտեյթ»-ի գյուղատնտեսական գիտությունների քոլեջի եւ Ագրարային համալսարանի միջեւ տարիներ ի վեր ծավալված փոխգործակցությունը՝ քոլեջի տնօրեն Ռիչարդ Ռուշի եւ փոխտնօրեն, միջազգային ծրագրերի ղեկավար Դայանա Բեհրինգի հետ Վարդան Ուռուտյանը քննարկել է գործակցության հետագա զարգացման հնարավորությունները։

Գյուղատնտեսական գիտությունների քոլեջը հիմնադրվել է 1855թ․-ին եւ եղել է այն հիմնարար կառույցը, որի շուրջ հետագայում ծավալվել ու զարգացել է այսօր աշխարհի համալսարանների տեղակարգման մեջ մշտապես լավագույն 1 տոկոսի մեջ գտնվող, 100 հազ․ ուսանող և 17 հազ․ դասախոս ունեցող «ՓենՍտեյթ» համալսարանը։

Ռեկտոր Ուռուտյանի հանդիպումների շարքը շարունակվել է Ագրարային ճարտարագիտության, Սննդագիտության ֆակուլտետներում, այլ ստորաբաժանումներում։ Հիշարժան հանդիպումներից մեկը սննդագիտության պրոֆեսոր, Սննդի անվտանգության և որակի ծրագրերի տնօրենի տեղակալ Քեթի Քաթերի հետ էր, որը մեծ ավանդ ունի ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում արդեն երրորդ տարին իրականացվող «Սննդի անվտանգության համակարգերի կառավարում» նորարարական կրթական ծրագրի ներդրման եւ դրա հաջողության գործում։ Պրոֆ․ Քաթերի հետ Վարդան Ուռուտյանը քննարկել է դասընթացի շարունակմանն առնչվող հարցեր։ Ի դեպ, ՀԱԱՀ-ում ծրագրի առաջին փուլի հաջողությունը պրոֆ․ Քաթերն այնուհետև հաջողությամբ կրկնել է Ուկրաինայում։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում