Հասարակական

Լիճք գյուղի մոտ այրվել է շուրջ 8 հա անտառածածկ և 3 հա խոտածածկ տարածք

1 րոպեի ընթերցում

Լիճք գյուղի մոտ այրվել է շուրջ 8 հա անտառածածկ և 3 հա խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը սեպտեմբերի 21-ին, ժամը 11:16-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում այրվում է անտառածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ազատ հերթափոխի 6 հրշեջ-փրկարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:55-ին, մարվել՝ 18:35-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,այրվել է մոտ 8 հաանտառածածկ, բուսածածկ տարածքև մոտ 3 հա խոտածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է Լիճք գյուղի 3 բնակիչ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում