ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայությունում առաջիկայում կոռուպցիոն գործերով նորություններ են սպասվում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Հետևեք մեր լուրերին, մեր կայքին և առաջիկայում կտեսնենք կոռուպցիոն գործերով նորություններ»,- նշեց ՀՔԾ պետը և փակագծերը չբացեց, թե հատկապես ում մասին է խոսքը:
Խոսելով մամուլում շրջանառվող իր հրաժարականի մասին լուրերի մասին՝ Սասուն Խաչատրյանն ասաց, որ բամբասանքներ չի մեկնաբանում: