Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության տոնի առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Անկախության տոնի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Հայաստանի նախագահին իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիտոն։

Բելգիայի թագավոր Ֆիլիպն Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին մաղթել է բարօրություն և բարգավաճում:

Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետը շնորհավորական ուղերձում նշել է, որ Կանադան հպարտ է այն հանգամանքով, որ մեծ հայկական համայնքի տունն է համարվում:«Նրանք ամեն օր նպաստում են մեր բարգավաճմանը, ամրապնդում են հարաբերությունները մեր երկու երկրների միջև: Կանադան շարունակում է հանձնառու լինել՝ աշխատելու Հայաստանի հետ ընդհանուր առաջնահերթությունների շուրջ, ինչպիսիք են ժողովրդավարական գործընթացները, թափանցիկ տնտեսական կառավարումը»,- ասված է Ջուլի Պայետի շնորհավորական ուղերձում:

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի բարեկամ ժողովրդին տոնի առթիվ:«Եվս մեկ անգամ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ աշխատելու Ձեզ հետ՝ բոլոր ոլորտներում մեր միջև համագործակցության կապերն ամրապնդելու նպատակով՝ հանուն մեր բարեկամ երկրների ընդհանուր շահերի»,- նշվում է Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի շնորհավորական ուղերձում:

Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գերագույն փոխհրամանատար, Աբու Դաբիի Արքայազն Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանը քաջառողջություն է մաղթել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ մշտական առաջընթաց և բարեկեցություն:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան