Jamiroquai խումբն անհամբերությամբ է սպասում 2801-ամյա Երևանում կայանալիք իր համերգին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար Jamiroquai խումբն անհամբերությամբ է սպասում Երևանում կայանալիք իր առաջին համերգին: Մեծամասշտաբ իրադարձությունը տեղի է ունենալու նոյեմբերի 6-ին Silk Note Festival-ի շրջանակում:

«2019-ը հրաշալի տարի էր՝ լի հիասքանչ համերգներով: Առջևում բազում այլ իրադարձություններ կան: Մենք շատ-շատ ոգևորված ենք, որ նոյեմբերի 6-ին գալու ենք Հայաստան ու տեսնելու ենք մեր հայ երկրպագուներին ֆանտաստիկ 2801 տարեկան Երևանում: Անհամբերությամբ սպասում ենք մեր հանդիպմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում են Jamiroquai-ի արտիստները:

Վոկալիստ Ջեյ Քեյի կողմից 1992 թվականին ստեղծված և future funk ոճում հանդես եկող Jamiroquai խումբը երաժշտական աշխարհը փոթորկեց՝ դառնալով մոլորակի ամենահաջողակ կատարողներից մեկը:

1993-ին խմբի առաջին՝ Emergency on Planet Earth ալբոմի լույս ընծայումից հետո, Jamiroquai-ն յուրատեսակ կերպով ամփոփեց ժամանակակից փոփ երաժշտությունը՝ դառնալով մերօրյա վառ արտիստներից շատերի համար իսկական հեղինակություն: Jamiroquai-ի երկրպագուների թվում են Chance the Rapper-ը, Pharrell-ը, Tyler the Creator-ը, Jungle-ը, Redman & The Internet-ը, խումբը պատմական ելույթներ է ունեցել Սթիվի Ուանդերի և Դայանա Ռոսի հետ, հետևողական կերպով ապացուցելով, որ Jamiroquai-ն մեր ժամանակների ամենահեղինակավոր երաժշտական նորարարներից է:

Խմբի ավելի քան 7 ալբոմները հայտնվել են Միացյալ Թագավորության երաժշտական թոփ տասնյակներում (դրանցից երեքը հայտնվել են առաջին տեղում): Գրեմմիի դափնեկիր և Բրիտս մրցանակի առաջադրված խումբն աշխարհում վաճառել է ավելի քան 26 միլիոն ալբոմ, գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում՝ բոլոր ժամանակների ամենավաճառված ֆանկ ալբոմի համար:

Jamiroquai-ի երևանյան համերգն անցնելու է բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան: Հատուկ համերգի համար Հայաստան է բերվում բացառիկ լուսային և ձայնային տեխնիկա, որի նմանը տարածաշրջանում գոյություն չունի:

Համերգը նպաստելու է ոչ միայն մշակութային տուրիզմի զարգացմանը. ստացված հասույթն ուղղվելու է մարզերում մշակութային օջախների վերակառուցմանը:

Jamiroquai խմբի երևանյան համերգը տեղի է ունենալու Silk Note Festival-ի շրջանակում, որը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի համատեղ նախաձեռնությունն է։

Հայերեն العربية

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ