Սպորտ

Ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում 

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում 

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ղազախական Նուր-Սուլթան քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մեկնարկում 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը 5:3 հաշվով գերազանցեց Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանին:

Ավելի ուշ իր առաջին գոտեմարտը կանցկացնի Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Արսեն Հարությունյանը:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում